Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 27-րդ տուրի «Նոա» — «Գանձասր» հանդիպման վայրը փոխվել է։ Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Վահագն Թումասյանի անվան մարզադաշտի գերբեռնվածությունը, դաշտի ներկայիս վիճակը և մեր հարազատ մարզադաշտի խոտածածկի որակը պահպանելու կարևորությունը՝ մեր մրցակից «Գանձասարի» հետ համատեղ, դիմել ենք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային՝ առաջիկա մրցափուլի վայրի փոփոխության խնդրանքով։
ՀՖՖ մրցումների բաժինը հաստատել է մեր համատեղ դիմումը, և ՀՊԼ 27-րդ տուրի «Նոա» – «Գանձասար» հանդիպումը կանցկացվի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում»,- ասված է ակումբի տարածած հայտարարությունում։
«Նոա» — «Գանձասար» խաղը կկայանա կիրակի՝ ապրիլի 20-ին, ժամը 19։00-ին։