«Արարատի» ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունայի մոտ ախտորոշվել է կողոսկրի կոտրվածք: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ակումբի բժշկական շտաբը կհետևի նրա վերականգնման ընթացքին։ Նախնական գնահատմամբ՝ Էվունան ստիպված կլինի մարզումներից բացակայել առնվազն հինգ շաբաթ»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ապրիլի 8-ին Գյումրիում կայացած «Շիրակ» — «Արարատ» հանդիպման ընթացքում (2:1) և փոխարինվել էր 37-րդ րոպեին: