ՀՊԼ 20-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Արարատը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալվել է «Շիրակին» և 3։1 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է 20-ամյա հարձակվող Կալիֆա Դումբիան։
Առաջին կեսի վերջին րոպեին Ալբերտ Խաչումյանը կրկնապատկել է իր թիմի առավելություն և թիմերն ընդմիջման են գնացել 0։2 հաշվի պայմաններում։
52-րդ րոպեին Դումբիան դուբլ է ձևակերպել։
«Շիրակի» ֆուտբոլիստները մեկ գնդակ ետ են բերել 88-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Արարատը» 23 միավորով բարձրացել է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը, «Շիրակը» 28 միավորով 6-րդն է։
Մրցաշարային աղյուսակ՝