«Բավարիայից» արձագանքել են Թոմաս Մյուլերի՝ ամռանը թիմից հեռանալու մասին տեղեկությանը։ 35-ամյա կիսապաշտպանն այսօր հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։
«Թոմաս Մյուլեր․․. ոչ մի ցուցամոլություն, ոչ մի ցուցադրական բաներ, պարզապես անհավանական հմտություն․․. իսկական ֆուտբոլիստ: Նրա նմանը երբեք չի լինի, դա միանշանակ է, նա փոքր տարիքից եղել է «Բավարիայի» համակարգում:
Այս որոշումը նրա համար շատ դժվար էր։ Ի վերջո, մենք դա ընդունեցինք՝ ելնելով կազմի ծրագրման նկատառումներից, և ամենակարևորը, որպեսզի սրանից հետո կողմերը կարողանան նայել միմյանց աչքերի մեջ։ Այս դեպքում հենց այդպես է։
Այժմ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մրցաշրջանն ավարտենք ավելի շատ գավաթներով»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյունդը ակումբի մամուլի ծառայությանը: