Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը պատասխանել է մադրիդյան ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերին։ Նախկինում ԶԼՄ-ները 18-ամյա բրազիլացուն կապում էին եվրոպական մի քանի ակումբների հետ, սակայն պաշտոնական առաջարկներ չեն արվել։
«Ինձ դուր է գալիս լինել «Ռեալի» խաղացող: Ես սիրում եմ այստեղ լինել, ես սիրում եմ այս ակումբը: Ես այստեղ եմ սովորելու, զարգանալու, հնարավոր ամեն ինչ անելու «Ռեալի» համար»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում իր սոցցանցերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Էնդրիկն անցած ամառ է միացել Մադրիդի «Ռեալին»: Մինչ այս 18-ամյա հարձակվողը հանդես է եկել «Պալմեյրասում»։ Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանում Էնդրիկը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։




























































