Դեռևս 2024-ի տարեվերջին մեկնարկած Չարենցավանի քաղաքային մարզադաշտի բարեկարգման աշխատանքները շարունակվում են։
Այս մասին հայտնում է «Վանի» մամուլի քարտուղարությունը:
«Առաջիկայում կենտրոնական տրիբունան ծածկ կունենա, արդեն իսկ սկսվել են նախատեսված աշխատանքները։Արվում է ամեն ինչ հնարավորինս կարճ ժամանակում ստեղծելու հարմարավետ ու լավ պայմաններ մեր սիրելի երկրպագուների համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: