Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 թթ. մրցաշրջանի 24-րդ տուրի «Շիրակ» – «Նոա» խաղից հետո (1:2) Գյումրին ներկայացնող ակումբը հանդիպման ավարտից հետո գրառում է կատարել իր Facebook-յան էջում։
«Տղեքը պայքարեցին, բայց մրցակիցը փայլեց»,- գրված է լուսանկարին կից։
Հիշեցնենք, որ այս խաղում գյումրեցիների դարպասին երեք 11 մետրանոց հարված էր նշանակվել, որոնցից երկուսը կարողացել է հետ մղել թիմի դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։