Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25 թթ. մրցաշրջանի 24-րդ տուրի վերջին խաղում «Նոան» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ՝ 2։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին հեռու տարածությունից կատարած հուժկու հարվածով բացեց գյումրեցիների կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը։ «Նոան» պատասխանեց երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպան Հովհաննես Հաբարձումյանը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Գոռ Մանվելյանը՝ 86-րդ րոպեին անվրեպ իրացնելով «Նոայի» օգտին նշանակված երրորդ 11-մետրանոց հարվածը։
Նշենք, որ առաջին խաղակեսում «Նոայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալո Գրեգորիոն երկու անգամ չէր կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը. երկու դեպքում էլ հարվածները հետ էր մղել գյումրեցիների դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 52 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում։ «Շիրակը» 25 միավորով շարունակում է զբաղեցնել վեցերորդ տեղը։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․