«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը, ով վարձավճարով հանդես է գալիս «Արսենալում», կարող է կարիերան շարունակել իտալական Ա Սերիայում:
30-ամյա ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում և, ամենայն հավանականությամբ, շուտով կրկին կփոխի թիմը:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Յուվենտուսը» կցանկանար պայմանագիր կնքել անգլիացու հետ:
Թուրինյան ակումբն այս ամառ կարող է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու փորձ կատարել։