Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի K խմբի երկրորդ տուրում Անգլիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու նկատմամբ (3:0)։
«Երեք առյուծների» կազմում գոլերով աչքի ընկան Ռիս Ջեյմսը, Հարի Քեյնը և Էբերեչի Էզեն՝ համապատասխանաբար 38-րդ, 68-րդ և 75-րդ րոպեներին։
Նշենք, որ այս գոլերը Անգլիայի հավաքականի կազմում առաջինն էին Էզեի և Ջեյմսի համար։ Վերջինս 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հետո առաջին անգամ էր ընդգրկվել ազգային թիմի մեկնարկային կազմում։
K խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
Լիտվա – Ֆինլանդիա — 2։2
Լեհաստան – Մալթա — 2։0
Բոսնիայի և Հերցեգովինա – Կիպրոս — 2։1
Սան Մարինո – Ռումինա — 1։5
Ալբանիա – Անդորրա -3։0