UFC-ի մարտիկ Դաստին Պորյեն կօգնի բժիշկներին իր հայրենի քաղաք Լաֆայետում գտնվող հիվանդանոցներից մեկում: Մարտիկի բարեգործական Good Fight Foundation կազմակերպութունը բժիշկների համար կգնի հազար հատ պիցցա:

«Good Fight Foundation-ը Deanos Pizza-ի հետ միասին հազար պիցցաներ են ուղարկելու Լուիզիանա քաղաքի Լաֆայետա հիվանդանոցներից մեկը, որի բժիշկները պայքարում են կորոնավիրուսի դեմ: Ակցիան կսկսվի Զատկի կիրակի և կտևի ամբողջ հաջորդ շաբաթ», — ասվում է Պորյեի հիմնադրամի հայտարարության մեջ:
Կազմակերպությունը Instagram-ում տեղադրել է նաև մի լուսանկար, որում ինքը՝ Պորյեն, զբաղված է պիցցա պատրաստելով: