ՀՊԼ 23-րդ տուրում «Փյունիկն» այսօր «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է «Շիրակին» և 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 12-րդ րոպեին բացել է Սանի Բուհարին, 10 րոպե անց Մաթիաս Վարեյկան կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ 41-րդ րոպեին Սերժ Դեբլեն խփել է իր թիմի երրորդ գնդակն ու Եղիշե Մելիքյանի թիմն ընդմիջման է գնացել 3:0 հաշվի պայմաններում:
Երկրորդ կեսի մեկնարկում Թեմուր Ջիկիան է աչքի ընկել խփած գնդակով, 76-րդ րոպեին Միխայիլ Կովալենկոն խփել է 5-րդ գնդակը: 5 րոպե անց գյումրեցիների կազմում մեկ գնդակ ետ է բերել Ռոբերտ Դարբինյանը, սակայն հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին «Փյունիկի» կազմում հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Ժոել Բոպեսուն:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկն» իր միավորների թիվը հասցրել է 43-ի և շարունակում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Շիրակը» 25 միավորով գտնվում է 6-րդ տեղում: