Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Բրեստի» դեմ խաղում (2:1) մրցավար Բենուա Միլյոյի նկատմամբ ֆիզիկական բռնության համար որակազրկման վերաբերյալ լսումների ժամանակ խոսել է քաղաքական իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունների մասին: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Մարզիչը տեսակապի միջոցով մասնակցել է Լիգա 1-ի կարգապահական կոմիտեի նիստին։ Նա ասել է, որ վերջին օրերին իրեն անհանգստացրել է Ուկրաինայում իրավիճակի ապագայի շուրջ ստեղծված անորոշությունը՝ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո։
Աղբյուրի համաձայն՝ մարզչի վրա ազդել է նաև կնոջից և երկու երեխաներից բաժանումը, որոնք Իտալիայում են մնացել 2024 թվականի դեկտեմբերին Միլանից հեռացնելուց հետո։
Հանձնաժողովի նիստից հետո Ֆոնսեկան որակազրկվել է ինը ամսով:
Հիշեցնենք՝ պորտուգալացի մասնագետը 2019-2019 թվականներին եղել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչը: 2018 թվականին ամուսնացել է ուկրաինուհի Եկատերինա Օսրոուշկոյի հետ, որը «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովի քարտուղարուհին է եղել: