«Ենիսեյը» հայտարարել է հարձակվող Ալեքսանդր Դոլգովի հետ պայմանագիր կնքելու մասին, որն ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է Կրասնոյարսկը ներկայացնող թիմի մամուլի ծառայությունը։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
Դոլգովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 26-ամյա հարձակվողի վերջին ակումբը եղել է հայկական «Ուրարտուն», որտեղից նա հեռացել է 2024 թվականի հուլիսին։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտնել էր, որ չնայած «Ուրարտուի» խոստումներին՝ ծնկի խաչաձև կապանների վիրահատության և վերականգնման ողջ գործընթացը կազմակերպել և ֆինանսավորել է ինքնուրույն։
Խոստացան օգնել, բայց վիրահատությանս ծախսերը հոգացի ես. Դոլգովը` Ուրարտուից հեռանալու մասին
Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 250 հազար եվրո։