Երևանի «Արարատին» է միացել 23-ամյա նիգերիացի հարձակվող Ջեյմս Ջոնան: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստն ակումբի հետ պայմանագիր է ստորագրել հաջող փորձաշրջանից հետո:
Խաղացողը «Արարատ» է տեղափոխվել Right2Win նիգերիական ակումբից: Ջոնան «Արարատում» կխաղա 19 համարով։