Իտալիայի Ա Սերիայի 2024/2025 մրցաշրջանի 25-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունել է «Նապոլիին» և սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպոմը:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացել է «Լացիոյի» հարձակվող Գուստավ Իսակսենը։
⚽️ GOAL: Isaksen
🇮🇹 Lazio 1-0 Napolipic.twitter.com/p2MGsUuC5U— Goals Xtra (@GoalsXtra) February 15, 2025
«Նապոլիի» պատասխան գնդակը 13-րդ րոպեին խփել է հարձակվող Ջակոմո Ռասպադորին։
⚽️ GOAL: Raspadori
🇮🇹 Lazio 1-1 Napolipic.twitter.com/Ql0LuHYSIX— Goals Xtra (@GoalsXtra) February 15, 2025
64-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ադամ Մարուշիչը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։
⚽️ GOAL: Marušić (OG)
🇮🇹 Lazio 1-2 Napolipic.twitter.com/NVr8YWlgt6— Goals Xtra (@GoalsXtra) February 15, 2025
87-րդ րոպեին հարձակվող Բուլայե Դիան հավասարեցրել է հաշիվը՝ 2:2՝ փրկելով իր թիմին պարտությունից։
⚽️ GOAL: Boulaye Dia
🇮🇹 Lazio 2-2 Napolipic.twitter.com/a5ee2j0SLG— Goals Xtra (@GoalsXtra) February 15, 2025
Անցկացրած 25 հանդիպումներից հետո «Լացիոն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 46 միավորով։ Իտալիայի առաջնության 2024/2025 թվականների մրցաշարային աղյուսակը 56 միավորով գլխավորում է «Նապոլին»: