Լեհական «Լեգիա Վարշավան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակը։
Հայտացուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Գոնսալո Ֆեյոն մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ եթե Վահանը չգրանցվի Կոնֆերենցիաների լիգայի համար, ապա «Լեգիան» առաջին խաղում քիչ տարբերակներ կունենա եզրային կիսապաշտպանների դիրքում։
Այսօր՝ փետրվարի 7-ին լեհական ակումբը հրապարակել է 20 ֆուտբոլիստից կազմված ցուցակ, որն առաջիկայում կհամալրվի նաև երկրորդ ցուցակով։ Հաղորդվում է, որ երկրորդ ցուցակում կհայտնվեն 2003 թվականից հետո ծնված և ակումբում առնվազն երկու տարի հանդես եկած ֆուտբոլիստները։ Ակումբը վերջնական կազմը կհրապարակի մարտին։