Բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարը «Սանտոս» վերադառնալուց հետո թիմի առաջին մարզմանը ժամանել է ուղղաթիռով, հայտնում է Globo Esporte։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացին մարզումներին ներկայանում է մասնավոր ուղղաթիռով, քանի որ դեռևս անշարժ գույք չի գնել Սան-Պաուլոյում: Նշվում է, որ խաղացողը պատրաստվում է նոր առանձնատուն գնել Santos Morro de Santa Terezinha-ի հեղինակավոր տարածքում։
Հարձակվողը «Սանտոսի» կազմում հանդես է եկել 2009-ից 2013 թվականներին: Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 225 հանդիպման՝ դառնալով 136 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։