Կիևի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Ալիևը կորոնավիրուսի թեստ է հանձնել, տեղեկացնում է Football.ua-ն:
«Այսօր թեստ եմ հանձնել: Ասացին, որ պետք է սպասեմ դրա պատասխանին:
Ինքնազգացողությունս բավական լավ է: Երբեմն հազում եմ, բայց ջերմություն չունեմ:
Գիտե՞ք ինչ. ինձ թվում է ՝ բոլորս էլ վարակվել ենք այս վիրուսով: Շատերն արդեն կազդուրվել են ու չեն էլ իմացել դրա մասին»,- հայտարարել է Ալիևը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով Ուկրաինայում վարակվել է ավելի քան 2000 մարդ: