Բրազիլացի հարձակվող Նեյմարը մանրամասն պատմել է սաուդյան «Ալ-Հիլալը» լքելու և «Սանթոս» տեղափոխվելու որոշման մասին։
«Կան որոշումներ, որոնք դուրս են ֆուտբոլային տրամաբանության սահմաններից։ Եվ դրանցից որոշները շատ կարևոր են։ Ե՞րբ հասկացա, որ անհրաժեշտ է վերադառնալ։ Պետք է խոստովանեմ, որ հունվարի սկզբին չէի պատկերացնում, որ կվերադառնամ «Սանթոս», ոչ էլ ծրագրում էի հեռանալ «Ալ-Հիլալից»։ Իմ ընտանիքը երջանիկ էր, իսկ ես՝ խաղալու լի ցանկությամբ։
Բայց տեղի ունեցան որոշ հանգամանքներ, և ես ստիպված էի որոշում կայացնել։ Սկսեցի տխրել մարզումներին, առօրյա կյանքում, և դա բացասաբար էր անդրադառնում իմ հոգեկան վիճակի վրա։ Հնարավորություն առաջացավ վերադառնալու, և ես երկու անգամ չմտածեցի։ Հայրս ասաց, որ եթե ցանկանում եմ վերադառնալ «Սանթոս», ամեն ինչ կկարգավորվի։ Եվ ամեն ինչ հիանալի ստացվեց։ Բոլորը գոհ են՝ ես, ընտանիքս, իսկ ընկերներս՝ առավել ևս։ Վերադարձա նոր էներգիայով»,- Նեյմարի խոսքերը փոխանցում է Globo-ն։
Նեյմարը «Սանթոսի» առաջին թիմում հանդես է եկել 2009-2013 թվականներին։ Transfermarkt-ի տվյալներով՝ 32-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։