«Լեչեի» պաշտպան Պատրիկ Դորգուն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաստատել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն։
«Ճիշտ է, Պատրիկը կմեկնի Մանչեսթեր շաբաթ օրը: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և տղա: Նա միշտ իր բոլոր ուժերը ներդրել է թիմի համար։
Ես նրան այսօր չընդգրկեց կազմում, քանի որ իմ մտքերում նա արդեն կարող էր լինել այնտեղ՝ «Օլդ Թրաֆորդում»»,- Ջամպաոլոյի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
20-ամյա դանիացին կդառնա «Յունայթեդի» առաջին ձեռքբերումը Ռուբեն Ամորիմի նշանակումից հետո։