Պաշտպան Գոնսալո Մոնտիելը լքել է «Սևիլյան» և տեղափոխվել «Ռիվեր Փլեյթ»: Նա արգենտինական թոփ ակումբի հետ պայմանագիր է կնքել առաջիկա չորս տարվա համար։
Թիմերի միջև գործարքը գնահատվում է 4,5 միլիոն եվրո։
Մոնտիելը աջ պաշտպան է, ով այս մրցաշրջանում ընդամենը ինը հանդիպում է անցկացրել «Սևիլիայի» կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ:
Իր կարիերայի ընթացքում 28-ամյա Մոնտիելը Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 31 հանդիպում։ Նա 2022 թվականին դարձավ ԱԱ-ի հաղթող Արգենտինայի հավաքականի կազմում։