Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակներում «Չելսին» սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Մորկամի» դարպասը։
Դուբլ ձևակերպեցին Թոսին Ադարաբիոյոն և Ժոաու Ֆելիշը, մեկ անգամ աչքի ընկավ Քրիստոֆեր Նկունկուն։
Այսպիսով, «Չելսին» վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Անգլիայի Գավաթի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Յունայթեդն» է։