«Պորտուի» նախկին գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն գլխավորեց «Միլանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
50-ամյա մասնագետը մեկ տարվա պայմանագիր է կնքել «ռոսոներիի» հետ՝ մինչև 2026 թվականի հունիսը։
««Միլանը» ջերմորեն ողջունում է Սերժիուին և նրա շտաբին ու մաղթում հաջողություն աշխատանքում»,- ասվում է «Միլանի» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ «Միլանը» թիմի գլխավոր մրազչի շատոնից հեռացրել էր Պաուլո Ֆոնսեկային։
Իտալիայի առաջնությունում կայացած 18 տուրերից հետո «Միլանը» մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․