«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալային հետաքրքրում է «Գալաթասարայ» տեղափոխվելու տարբերակը։
Արգենտինացու և թուրքական ակումբի բանակցությունների մասին արդեն ավելի վաղ հաղորդվել էր։ Ըստ հայտնի ինսայդեր Ֆլորիան Պլեթենբերգի տեղեկությունների՝ Դիբալան բաց է «Գալաթասարայ» տեղափոխության համար։ Այնուամենայնիվ, «Ռոմայի» հետ քննարկումներ դեռ տեղի չեն ունենում։
Թուրքական Սուպերլիգայի գրանդը դիտարկում է ինչպես վարձակալությունը, այնպես էլ 31-ամյա հարձակվողի լիարժեք տրանսֆերը։ Նրան տեսնում են որպես վնասվածք ստացած Մաուրո Իկարդիի փոխարինող։
Պաուլո Դիբալայի պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը հռոմեական ակումբի գույները ներկայացնում է 2022 թվականից։ «Գալաթասարայը» 15 տուրից հետո գլխավորում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։
🚨🟡🔴 Understand @GalatasaraySK are now pushing to sign Paulo #Dybala ✔️
The 31-year-old striker from AS Roma is a transfer target in the winter to replace the injured Mauro Icardi.
Talks have started. Dybala is said to be open to the move. No negotiations between the clubs… pic.twitter.com/Pkz8E2hL8Q
— Florian Plettenberg (@Plettigoal) December 17, 2024