«Ուրարտուն» շնորհավորել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանին աշխարհի չեմպիոնության առթիվ։
«Մեր ակումբի լավ բարեկամ, ծանրորդ Վարազդատ Լալայանը` ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր։ Հայ մարզիկը երկամարտի 467 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Շնորհավորում ենք ծանրորդին այս նվաճման կապակցությամբ»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 25-ամյա ծանրորդը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված աշխարհի առաջնության ժամանակ կարիերայում առաջին անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։