Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան հիշել է, թե ինչ խորհուրդ է տվել իրեն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
Օգոստոսի սկզբին «Ազնվականները» հանդիպեցին «սերուցքայիններին» նախամրցաշրջանային խաղում: Այն ժամանակ մադրիդցիները հաղթեցին՝ 2:1 հաշվով:
«Ես աշխատել եմ Անչելոտիի հետ, երբ խաղացող էի, այնպես որ գիտեմ, թե որքան լավն է նա: Նախամրցաշրջանային խաղում նա ինձ տակտիկական խորհուրդներ տվեց։ Մենք խաղում էինք բարձր պաշտպանական գծով, և նա ինձ ասաց. «Եթե ես կարող եմ քեզ որևէ խորհուրդ տալ, իջեցրու գիծը, դա չափազանց բարձր է»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Լոնդոնցիները ներկայումս զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը՝ 4 միավոր զիջելով առաջատար «Լիվերպուլին»։