Եվրոպական թոփ-5 լիգաներում միայն երեք թիմ է, որոնք դեռ պարտություն չեն կրել այս մրցաշրջանում։
Խոսքը ֆրանսիական ՊՍԺ-ի, գերմանական «Բավարիայի» և իտալական «Յուվենտուսի» մասին է։
Ֆրանսիական ու գերմանական ակումբներն առաջատարն են այս պահին իրենց առաջնություններում։
«Յուվենտուսը» 6-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում․ թիմը չնայած ոչ մի պարտություն չի կրել, սակայն միայն 6 հաղթանակ է տոնել այս մրցաշրջանում, իսկ մնացած հանդիպումներն ավարտել է ոչ-ոքի։