Հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Երևանում մեկնարկած զինվորականների աշխարհի առաջնության մեկնարկային առաջին օրը:
Եզրափակչում նա 3:3 հաշվով առավելության է հասել Հյս. Կորեայի ներկայացուցչի նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 8:0 հաշվով հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին և դարձել է բրոնզե մեդալակիր:
Աղջիկների պայքարում 53 կգ Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել է ղրղզ Օյունդարիին և նվաճել արծաթե մեդալ (այս քաշային կարգում պայքարը շրջանաձև էր)։
Առաջնության մեկնարկային օրվա արդյունքներով եզրափակիչ են դուրս եկել նաև 67 կգ Գասպար Տերտերյանը, ազատ ոճայիններ 61 Սարգիս Բեգոյանը և 65 կգ Անդրանիկ Ավետիսյանը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։