«Սուինդոնի» գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյը կարծում է, որ իր թիմի վատ մարզավիճակը պայմանավորված է ակումբի մարզաբազայում բացասական էներգիայով, հայտնում է The Sun-ը:
«Սուինդոնը» գտնվում է Անգլիայի երկրորդ լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում, ուստի թիմի մարզիչը որոշել է անհաջողությունների դեմ պայքարել՝ օգտագործելով բավականին անսովոր մեթոդներ:
«Ես կփորձեմ մաքրել մարզադաշտը, քանի որ մարդիկ ինձ ասում են, որ այնտեղ ուրվականներ կան: Մոտակայքում ինչ-որ տեղ գերեզմանոց կա։ Անկեղծ ասած, ես կատակ չեմ անում:
Կարծում եմ՝ մեր մարզաբազան շատ մոտ է հնագույն գերեզմանատանը: Ես կխնդրեմ կնոջս գալ և ներողություն խնդրել այս բոլոր մարդկանցից, և հուսով եմ, որ մենք ավելի լավ հաջողություն կունենանք»,- ասել է Հոլոուեյը BBC-ին։