Catalunya Radio-ն տեղեկատվություն է տարածել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ու ակումբի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հարաբերությունների վերջին փուլի մասին:
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ռոնալդ Կումանի նշանակումից հետո արգենտինացին հանդիպել է նրա հետ: Զրույցի ընթացքում Լեոն մասնագետին ասել է, որ, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից: Նույն օրը խոսակցության մասին տեղեկատվությունը արտահոսեց լրատվամիջոցներ, և Մեսսին որոշեց, որ Բարտոմեուն է մեղավոր դրանում:
«Տեղեկատվության արտահոսքը քո ձեռքի գործն է: Գրողը տանի, դու նորից փորձում ես ինձ ****», — գրել է Լեոն Բարսելոնայի նախագահին:
Դեպքից հինգ օր անց Մեսսին պաշտոնական տրանսֆերի հարցում է ուղարկել ակումբ: Դրանից հետո նրան համոզեցին ևս մեկ մրցաշրջան մնալ թիմում: Հարձակվողի հետ պայմանագիրը դեռ չի երկարաձգվել և կավարտվի այս ամառ: Անցած աշնանը Բարտոմեուն հեռացավ Բարսելոնայից: