«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «Նոան» արգելել է իրեն ներկա գտնվել ակումբի տնային խաղերին, որոնք կայանում են Աբովյանում։
«Փյունիկից» ArmSport-ին հաստատեցին այդ տեղեկությունը, ինչպես նաև փոխանցեցին, որ մասնագետի՝ «Նոայի» տնային խաղերին մասնակցելու արգելքն արդեն 3 ամիս է, ինչ կա։
ArmSport-ը մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է նաև «Նոային»։ Առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն։