Այսօր Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում «Ռայո Վալեկանոն» արտագնա խաղում 5-0 հաշվով հաղթեց «Վիլյամուրելին»։
Հանդիպման 75-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ լեգենդար Սամուել Էտո’Օ-ի որդին՝ Էտյենը։ 88-րդ րոպեին նա ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։
Էտյեն Էտո’Օ-ն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ «Ռայո Վալեկանոյի» հիմնական թիմի կազմում։ Մինչ այդ նա միայն խաղացել է երիտասարդական թիմի կազմում, որտեղ 8 խաղում 6 գոլ է խփել։
Էտյենը հանդես է գալիս նաև Կամերունի երիտասարդական հավաքականի կազմում։ Նա այս տարի է տեղափոխվել Լա լիգայի ակումբ։ Մինչ այդ հանդես է եկել իսպանական ցածր դիվիզիոնների թիմերում: