Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Քրիստալ Փելասը» «Սելհերստ Պարկում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց իտալական «Ֆիորենտինայի» դարպասը (3-0):
Լոնդոնցիները վստահ սկսեցին հանդիպումը դեռ առաջին խաղակեսում։ 24-րդ րոպեին Ժան-Ֆիլիպ Մատետան անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվը: Ընդամենը 8 րոպե անց՝ 32-րդ րոպեին, նույն Մատետայի գոլային փոխանցումից հետո Թայրիկ Միշելը կրկնապատկեց «արծիվների» առավելությունը։
Երկրորդ խաղակեսում անգլիական ակումբը վերջնականապես կոտրեց մրցակցի դիմադրությունը. 71-րդ րոպեին Իսմաիլա Սարը Դաիչի Կամադայի փոխանցումից հետո խփեց լոնդոնցիների երրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման խոշոր հաշիվը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ հինգշաբթի՝ ապրիլի 16-ին, Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Օրվա մյուս պատասխան խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
- «Ռայո Վալեկանո» — «ԱԵԿ Աթենք»՝ 3-0, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
- «Մայնց» — «Ստրասբուր»՝ 2-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
- «Շախտյոր Դոնեցկ» — «ԱԶ Ալկմար»՝ 3-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ




























































