«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է սեփական օծանելիքի թողարկման մասին, որը կոչվում է «Messi Eau De Parfum»:
Օծանելիքի ստեղծող Ֆրենկ Վոելկլը նկարագրում է բույրը որպես «թարմ», «տաք», «ինտրիգային» և «եզակի»:
Նշվում է, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկրի թողարկած օծանելիքի մեկ սրվակը կարժենա 65,95 եվրո։