Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան վերանայել է 2021 թ․ Չինաստանի Չանդու քաղաքում նշանակված համաշխարհային ուսանողական 31-րդ խաղերի անցկացման ժամկետները։ Նախատեսված՝ օգոստոսի 16-27-ի փոխարեն, կազմկոմիտեի խնդրանքով, երկու օրվա փոփոխություն է տեղի ունեցել և այն կկայանա 2021թ․ օգոստոսի 18-29-ը։
Սպասվում է , որ միջոցառմանը կմասնակցեն 150 երկրների 10 հազար ուսանող մարզիկներ և պաշտոնական անձինք։ Մասնակիցները հանդես կգան 18 մարզաձևերում: