Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ հանդիպեց «Լեսթերի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով։
Առաջին խաղակեսից հետ Միկել Արտետայի թիմը երկու գնդակի առավելություն ուներ Մարտինելիի ու Տրոուսարի գոլերի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսում «աղվեսներին» պարտությունից մոտ էր փրկելուն Ջասթինի դուբլը։ Սակայն 94-րդ րոպեին Տրուսարդը դուբլ ձևակերպեց, իսկ 99-րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց Հավերցը՝ 3 միավոր պարգևելով իր թիմին։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բրենտֆորդը» ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ՝ 1-1։ Տանտերերի կազմում աչքի ընակվ Մբեումոն, հյուրերի կազմում՝ Սոուչեկը։
«Արսենալը» վաստակեց 14 միավոր և «Մանչեսթեր Սիթիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։