Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» 4-0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։
Այս խաղում դուբլ ձևակերպեց Բենջամին Շեշկոն, մեկական անգամ աչքի ընկավ Լուի Օպենդան և Չավի Սիմոնսը։
«Վոլֆսբուրգը» ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց հանդպումը «Շտուտգարտի» հետ։ Վերջինիս կազմում հանդիպման վերջին րոպեներին իր թիմին պարտությունից փրկեց Ունդավը։
Բունդեսլիգայի նորեկ «Սանկտ Պաուլին» 3-0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։ Առաջնության մեկ այլ նորեկը՝ «Հայդենհայմը», 2-0 հաշվով հաղթեց «Մայնցին»։
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 96-րդ րոպեին Չվանչարայի գոլի շնորհիվ հաղթեց «Յունիոնին»։ Հրանտ-Լեոն Ռանոսը հայտավորված չէր այս խաղին։