Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Սենթ Ջեյմս Փարկում» հյուրընկալվեց «Նյուքասլին»։
«Արսենալին» պատերազմ հայտարարած Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը ոչ-ոքի խաղաց «կաչաղակների» հետ՝ 1։1։
Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին։ «Քաղաքաբնակների» պաշտպան Յոշկո Գվարդիոլը փայլուն անցումով գրավեց Նիկ Պոպի դարպասը։
Տանտերերը պատասխան գնդակը խփեցին երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին։
Տանտերերի կիսապաշտպան Ժոելինթոնի առաջխաղացմանը խանգարեցին «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները, ինչի պատճառով հանդիպման մրցավար Ջարեթ Ջիլեթը նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Էնթոնի Գորդոնը։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 14 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նյուքասլը» 11 միավորով բարձրացել է 6-րդ տեղ։