«Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ատլետիկի» հետ Եվրոպայի լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում՝ 1-1։
Տանտերերի կազմում առաջին խաղակեսում աչքի ընկավ հռոմեացիների հարձակվող Արտեմ Դովբիկը։ Հանդիպման վերջում բասկյան ակումբի ֆուտբոլիստ Այտոր Պարեդեսը հավասարեցրեց հաշիվը։
Ավարտվեց նաև 1-ին տուրի մյուս հանդիպումը, որում հանդիպեցին ֆրանսիական «Լիոնն» ու հունական «Օլիմպիակոսը»։ Խաղը կայացել է Լիոնի մարզադաշտում։ Տանտերերը հաղթեցին 2-0 հաշվով։
65-րդ րոպեին «Լիոնի» հարձակվող Ռայան Շերկին բացել է խաղի հաշիվը։ Խաղի վերջնական արդյունքը վեց րոպե անց ձևակերպեց կիսապաշտպան Մոհամեդ Սաիդ Բենրահման։
«Ստյաուան» (ՖԿՍԲ) սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց «Ռիգային», իսկ «Բրագան»՝ 2-1 հաշվով «Մակքաբիին»։




























































