Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի առաջին տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել էր «Արսենալին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ լոնդոնյան թիմի դարպասապահ Դավիդ Ռայան։
Տանտերերը ստացել էին 11 մետրանոցի իրավունք, որն իրացրեց Ռետեգին, սակայն Դավիդը նախ հետ մղեց հարվածը, իսկ հետո երկրորդ անգամ հետ մղեց անդրադարձից գլխով կատարած նույն Ռետեգիի հարվածը։
Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղում «Ատալանտան» հոկտեմբերի 2-ին արտագնա խաղում կխաղա «Շախտյորի» հետ, իսկ «Արսենալը» նախօրեին կընդունի ՊՍԺ-ին։