«Բոլոնիան» Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Դոնեցկի «Շախտյորի» հետ։
Իտալական ակումբը 60 տարի անց վարադարձավ ակումբային ամենահեղինակավոր մրցաշար և այն նշանավորեց ռեկորդով։
«Բոլանիան» դարձավ պատմության առաջին ակումբը, որը մրցաշարի իր նախորդ մասնակցությունից 6 տասնամյակ անց կարողացավ վերադառնալ։
Իհարկե, այն ժամանակ մրցաշարը կոչվում էր մի փոքր այլ կերպ՝ Չեմպիոնների գավաթ, և այն անցկացվում էր այլ ձևաչափով, բայց Չեմպիոնների լիգան դրա իրավահաջորդն է, այլ ոչ թե նոր մրցաշար։
Նախորդ անգամ «Բոլանիան» Չեմպիոնների գավաթի խաղ էր անցկացրել 1964 թվականի հոկտեմբերի 14-ին, դա բելգիական «Անդերլեխտի» հետ հանդիպումն էր, որի արդյունքում իտալական ակումբը լքեց մրցաշարը։