Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբի մեկնարկային տուրի շրջանակում այսօր կայացավ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում դուրս եկավ փոխարինման 65-րդ րոպեին․ հայ ֆուտբոլիստը հոբելյանական՝ 100-րդ հանդիպումն անցկացրեց միլանյան թիմի կազմում և 63-րդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում։
Չեմպիոնների լիգայի ընդհանուր խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կհանդիպի «Սլովանի» հետ, իսկ «Ինտերը» սեփական հարկի տակ կընդունի «Ցրվենա Զվեզդային»։