«Բավարիայի» կիսապաշտպան Միքայել Օլիսեն դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի Զագրեբի «Դինամոյի» դեմ խաղում (9-2):
Օլիսեն դարձավ առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստը, ով երկու գոլ խփեց Չեմպիոնների լիգայի իր նորամուտի խաղում՝ 1997 թվականից ի վեր։
Ավելի վաղ նման ցուցանիշ էր գրանցել Թիերի Անրին։
«Բավարիան» 3 միավորով առաջին տեղում է Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում: Հաջորդ խաղում՝ հոկտեմբերի 2-ին, գերմանական թիմը կխաղա «Աստոն Վիլայի» հետ։
























































