Այսօր Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց Քրիստիան Պուլիշիչը։
Մերսիսայդցիների կազմում առաջին խաղակեսում Մենյանի դարպասը գրավեցին պաշտպաններ Կոնատեն և Վան Դեյկը, իսկ երկրորդ խաղակեսում Արնե Սլոտի թիմի առավելությունը մեծացրեց Սոբոսլայը։