Երեքշաբթի երեկոյան «Միլանն» ու «Լիվերպուլը» մեկնարկեցին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նոր խաղարկությունում։
Թիմերի միջև հանդիպումն այժմ ընթանում է Միլանում։
Հետաքրքիր մեկ փաստ՝ կապված այս հանդիպման հետ․ ռոսոներիների մեկնարկային կազմում ավելի շատ անգլիացի ֆուտբոլիստ կա, քան անգլիական ակումբի։
«Միլանի» կազմում են պաշտպան Ֆիկայո Տոմորին և կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը:
«Լիվերպուլն» իր կազմում ունի ընդամենը մեկ անգլիացի՝ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։