«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Լիվերպուլի» դեմ խաղի սպասումներով:
«Այն պահից, երբ ես տեղափոխվեցի այստեղ, ես երազում էի այսպիսի խաղերի մասին։ Մենք կարող էինք հանդիպել կիսաեզրափակչում կամ նույնիսկ եզրափակչում։
Ինձ մոտ մեծագույն ցանկություն կա ստիպել երկրպագուներին հպարտանալ մեզանով։ Նման խաղերը, ինչպիսին «Լիվերպուլի» հետ է, մտնում են պատմության մեջ։
Չեմպիոնների լիգան միշտ յուրահատուկ է։ Անկախ նրանից, թե ինչպես ես հայտնվել այս մրցաշարում, այստեղ հանդես են գալիս Եվրոպայի լավագույն ակումբները։ Մենք շատ մոտիվացված ենք», — Մորատայի խոսքերը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Միլան» — «Լիվերպուլ» խաղը կանցկացվի այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: