Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Զելարայանը փայլուն գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Սաուդյան Արաբիայի առաջնության 3-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» 1:2 հաշվով զիջել է «Ալ Իթիֆաքին»:
Տանտերերի միակ գոլը Զելարայանի գեղեցիկ փոխանցումից հետո խփել է Ջանինին:
«Ալ Ֆաթեհը» 3 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: