Կևին Դե Բրույնեն կիսվել է իր կարծիքով ներկայիս «Ինտերի» և «Յուվենտուսի» մասին. Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ընդհանուր փուլում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի Ա Սերիայի երկու ակումբների հետ:
«Մենք «Ինտերի» հետ խաղացինք եզրափակիչում երկու տարի առաջ, մենք խոսում ենք մի թիմի մասին, որը գերիշխում է Իտալիայի առաջնությունում և շատ լավ է խաղում: Այդ թիմն այժմ բարձունքում է:
«Յուվենտուսը» պետք է փոխեր իր խաղային փիլիսոփայությունը, թեև վստահ չեմ, բայց կտեսնենք: Այդ ակումբները մեծագույնների թվում են, և մենք անհամբեր սպասում ենք այս հիանալի հանդիպումներին: Դա հիանալի կլինի:
Կարո՞ղ են նրանք պայքարել Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար: Դեռ վաղ է այդ մասին խոսելն այս պահին»,- ասել է «Ման Սիթիի» կիսապաշտպանը Tuttosport-ին տված հարցազրույցում։
























































