Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն չի պատրաստվում տեղափոխվել Թուրքիա՝ չնայած տեղական ակումբների հետաքրքրությանը: Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի պահանջները չեն համապատասխանում եկող առաջարկներին։ Ֆուտբոլիստի մայրը՝ Վերոնիկ Ռաբյոն, պնդում է, որ պայմանագիրը կնքվի միայն իր պայմաններով և այն թիմի հետ, որը դուր է գալիս խաղացողին։ Ռաբիոն հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ» և Թուրքիայի այլ ակումբներ։
Ֆրանսիացին ցանկանում է տարեկան 10 միլիոն եվրո, ստորագրման բոնուս՝ 15 միլիոն եվրո, և նրա մայրը նույնպես պետք է միջնորդավճար ստանա: Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը Ա Սերիա «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 31 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։
























































